Հունաստանի դեմարշը. Ավստրիայի ՆԳ նախարարին Աթենք այցելելու թույլտվություն չի տրվել

Հունաստանի դեմարշը. Ավստրիայի ՆԳ նախարարին Աթենք այցելելու թույլտվություն չի տրվել

PanARMENIAN.Net - Հունաստանը բացասական պատասխան է տվել Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայթներին Աթենք այցելության հարցում, որի նպատակն էր միգրացիոն ճգնաժամի քննարկումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հունաստանում դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Երբ Հունաստանը հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին խորհրդակցության համար, Ավստրիայի ՆԳ նախարարը մտադրություն հայտնեց այցելել Աթենք` պարզաբանելու համար Ավստրիայի կոշտ դիրքորոշումը փախստականների հարցում:

«Հունական կողմը հասկացրել է, որ այցը չի կարող կայանալ այնքան ժամանակ, քանի դեռ կասեցված չեն Հունաստանի դեմ կիրառվող միջոցները»,-ասել է աղբյուրը: Սա Հունաստանի հերթական դեմարշն է Ավստրիայի դեմ:

Փետրվարի 25-ին Հունաստանի ԱԳՆ-ն հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, կապված Վիեննայի ոչ բարեկամական քայլերի հետ:

Հունաստանի ԱԳՆ-ն փետրվարի 23-ին բողոք էր հայտնել Ավստրիային Վիեննայում կայացած Ավստրիայի և Արևմտյան Բալկանների երկրների ԱԳ և ՆԳ նախարարների փախստականների հարցերին նվիրված խորհրդաժողովին Հունաստանին չհրավիրելու համար: Ինչպես նշել էին ԱԳՆ-ում, դա տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովից անմիջապես հետո: Պետությունների ղեկավարների որոշումները չեն կարող փոխարինվել ոստիկանապետների հրահանգներով, ասել էին ԱԳՆ-ում:

Ավելի վաղ «բալկանյան երթուղու» երկրները անցել էին փախստականների կողմից սահմանի հատման նոր ռեժիմի Հունաստանի և Մակեդոնիայի սահմաններին: Աֆղան փախստականների համար սահմանը փակ է, սիրիացիների և իրաքցիներին թույլ են տալիս հատել այն միայն անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ: Որոշումը կայացվել էր ընդամենը 2 օր անց այն հավաստիացումներից, որ եվրոպական երկրները միակողմանի քայլեր չեն ձեռնարկի փախստականների հարցում:

Սահմանը փակվելուց հետո Հունաստանի ոստիկանությունը հազարավոր փախստականների է ուղարկել Աթենք, որոնց թույլ չեն տվել մուտք գործել Եվրոպայի այլ երկրներ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---