3 հայ լեռնադահուկորդ կմասնակցի Իտալիայի մրցաշարին

3 հայ լեռնադահուկորդ կմասնակցի Իտալիայի մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող պատանի լեռնադահուկորդները մարտի 2-ից 5-ը կմասնակցեն Իտալիայի Ֆոլգարիա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնու մէ ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Տոպոլինո»-ի գավաթի խաղարկությունում հանդես կգա 3 մարզիկ՝ Հարություն Հարությունյան, Վազգեն Առաքելյան, Ժիրայր Ատաքելյան (Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի սաներ):

«Մեր լեռնադահուկորդները Իտալիայում կունենան երկու մեկնարկ: Կմրցեն հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում»,- ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Գավաթին խաղարկությանը ըստ տարիքային խմբերի կմասնակցեն մոտ 300 մարզիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---