Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների խորհրդի մրցանակակիր

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների   խորհրդի մրցանակակիր

PanARMENIAN.Net - 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն`ICOM-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016-ի մրցանակաբաշխությանն էր ներկայացրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի` երիտասարդ ծնողների համար նախատեսված «Օրորներ» երգի արվեստանոց կրթական ծրագիրը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ազգային նվագարանների աշխարհում» կրթական ծրագիրը:

Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում, իսկ գրականության և արվեստի թանգարանի ծրագիրն արժանացել է դիպլոմի և հրատարակման, որպես լավագույն փորձ թանգարանային կրթության բնագավառում:

2012-ին նույն մրցույթում Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացրած ծրագիրն էր ներառվել լավագույն հնգյակի մեջ, իսկ 2013 թվականին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ծրագիրը զբաղեցրել էր խրախուսական տեղ և տպագրվել ժողովածուում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կացվել է 2015-ին:

Թանգարան-ինստիտուտի հիմնման նպատակն է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---