Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու մի ամբողջ անձնագրային բաժին հեռացվել են համակարգից

Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու մի ամբողջ անձնագրային բաժին հեռացվել են համակարգից

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատճառը՝ ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով՝ աշխատանքից ազատվել են նաև Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Ամիրխանյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, հայտնել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը, գրում է «Ա1+»-ը:

Իսկ ի՞նչն է պատճառը հարցին, Մալխասյանն ասել է «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են կատարվում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---