ԶԼՄ-ներ. Ռուս օդաչուին սպանած թուրք զինյալն է ձերբակալվել Սիրիայում

ԶԼՄ-ներ.   Ռուս օդաչուին սպանած թուրք զինյալն է  ձերբակալվել Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերը բռնել են այն թուրք գրոհայինին, որը 2015-ի նոյեմբերին սպանել էր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին:

Այս մասին թուրքական Haber7 լրատվական կայքը գրում է Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը հղոըմով:

Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը՝ Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում: Վերջինները սպանել էին ռուս օդաչուին: Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այդ շրջանում կռվել են թուրքեր, որոնք, ըստ պնդումների, հիմնականում Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ռազմական թևը համարվող «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ներկայացուցիչներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---