Ամերիաբանկը` ՀՀ 2016-ի «Տարվա լավագույն ներդրումային բանկ»

Ամերիաբանկը` ՀՀ 2016-ի «Տարվա լավագույն ներդրումային բանկ»

PanARMENIAN.Net - Global Finance հեղինակավոր ամսագիրնԱմերիաբանկը ճանաչել է Հայաստանի 2016-ի«Տարվա լավագույն ներդրումային բանկ»: Ամսագրի խմբագիրները ոլորտի փորձագետների հետ միասին հաշվարկել են մասնակիցների ընդհանուր գնահատականը և որոշել հաղթողներին՝ առաջնորդվելով մի շարք չափանիշներով, որոնց թվում են` շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, շուկայի պայմաններին բավարարող լուծումներ առաջարկելը, նորարարությունը, սակագները և այլն: Հաշվի են առնվել նաև 2015-ին հայտարարված կամ կնքված գործարքները:

Ամերիաբանկի Ներդրումային բանկային ծառայությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է Global Finance ամսագրի կողմից ճանաչվել Հայաստանի լավագույն ներդրումային բանկ: Մեր հաջողությունների գրավականը յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերած անհատական մոտեցումն է, նորարարություններով շարունակաբար հանդես գալը, պրոֆեսիոնալ աշխատակազմի առկայությունը, ռիսկերի հավասարակշռված կառավարումը: Այս ամենը մեզ օգնել են ունենալ մրցակցային առավելություններ, ձեռք բերել հաճախորդների վստահությունը, նրանց հետ ստեղծել երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, մասնավորապես` փայատիրական և պարտքային ֆինանսավորման ներգրավման, բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաև այլ արժեթղթերի հետ կապված ծառայություններ` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (մարքեթ մեյքինգ) և շուկայի համապարփակ վերլուծություն: Բանկը նաև մատուցում է ձեռքբերումների և միաձուլումների ծառայություններ, որոնք ներառում են ընկերությունների գնահատում, ընկերությունների առքի և վաճառքի, միաձուլումների ընթացքում բաժնետերերին խորհրդատվության տրամադրում, ռազմավարական ներդրողների ներգրավում և կորպորատիվ ֆինանսների ոլորտի այլ ծառայություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---