ՌԴ-ի և Չինաստանի կենտրոնական բանկերը դոլարից հրաժարվելու ծրագիր են փորձարկել

ՌԴ-ի և Չինաստանի կենտրոնական բանկերը  դոլարից հրաժարվելու ծրագիր են փորձարկել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կենտրոնական բանկն ու Չինաստանի ժողովրդական բանկը մի շարք փորձնական գործարքներ են անցկացրել ռուբլով ու յուանով: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կենտրոնական բանկը:

Այս գործընթացը, որը նպատակ ունի երկկողմանի առևտրի մի մասը կազմակերպել ազգային արժույթներով, օպերատիվ պատրաստ փուլում է գտնվում և կարող է ակտիվացվել անհրաժեշտության դեպքում, գրում է Panorama.am-ը:

2015-ի հոկտեմբերից իրականացվող փորձնական ծրագրի շրջանակներում «ռուս և չինացի գործակալների սահմանափակ շրջանակի» հատկացվել է ֆինանսավորում՝ ռուսական ռուբլով և չինական յուանով:

Ազգային արժույթով գործարքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև կազմել է 815 մլրդ. Ռուբլի և 150 մլրդ. Յուան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---