ՌԴ նախագահն ընդունել է «Պաշտպանական համակարգեր»-ին ՀՀ անդամակցման առաջարկը

ՌԴ նախագահն ընդունել է «Պաշտպանական համակարգեր»-ին ՀՀ անդամակցման առաջարկը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բելառուսի հետ միասին ստեղծած «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ Հայաստանին ընդունելու համար ՀՀ հետ բանակցություններ անցկացնելու կառավարության առաջարկը:

Դեռևս 2014-ի փետրվարի 13-ի նիստում Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համապատասխան հրամանը տեղադրվել է չորեքշաբթի օրն իրավական տեղեկատվության Ռուսաստանի պաշտոնական պորտալում, գրում է Tert.am-ը:

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը «Պաշտպանական համակարգեր» միջկառավարական ֆինանսա-արդյունաբերական խմբի ստեղծման մասին ՌԴ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակով բանակցությունների անցկացման մասին»,- ասված է փաստաթղթի տեքստում:

«Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է դեռ 1996 -ին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների խմբի, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների՝ առարկայական ՀՕՊ համակարգերի և միջոցների նախագծողների և պատրաստողների նախաձեռնությամբ: Զուգահեռաբար աշխատում է նաև համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---