15 02.03.16 - #Tumo4Aurora. «100 կյանք» նախագծի ներկայացուցիչները հանդիպել են «Ավրորա» մրցանակի ձևավորման վրա աշխատող Թումոյի ուսանողներին Թումոցիները 100LIVES-ի «Ավրորա» մրցանակի ձևավորման տարբերակներ կմշակեն 3 մարտի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - 100LIVES նախաձեռնության ներկայացուցիչները մարտի 3-ին Երևանի Թումոյում ծանոթացել են ուսանողների հետ, որոնք #Tumo4Aurora գործակցության շրջանակում աշխատում են «Ավրորա» մրցանակի ձևավորման վրա ու ևս մեկ անգամ քննարկել նախագծի նպատակներն ու ընթացքը: 2015-ին Նյու Յորքում մարտի 10-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն արտահայտել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել: 100 LIVES նախաձեռնությամբ սահմանվել է նաև «Ավրորա» մրցանակը, որը ենթադրում է նաև $1 մլն-ի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:
4 աշխատարան, 4 ղեկավար, 22 ուսանող. 3.5 շաբաթվա ընթացքում խմբերը կաշխատեն, կմտածեն, կնախագծեն ու կգործակցեն՝ ստեղծելու «Ավրորա» մրցանակի ձևավորման տարբերակներ: Դրանք կներկայացվեն 100LIVES-ի ստեղծագործական խորհրդին մարտի 15-ին: Խմբերի առաջնորդները՝ Թալա Սաֆին, Ռուբեն Մալայանը, Այման Հասանը և Արա Ասլանյանը նույնքան տարբեր են, որքան ուսանողները, այնպես որ ակնհայտ է, որ առաջարկներից յուրաքանչյուրը իր յուրահատկությունը կունենա: «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ 2016-ի ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա»-ն:
Բեյրութցի Թալա Սաֆին ուզում է, որ իր ուսանողները ոչնչով չսահմանափակվեն, երբ նոր բան են ստեղծում: «Իմ նպատակն է, որ պատանիները սովորեն՝ ինչպես օգտագործել իրենց անհատական մտքերն ու դրանցից մեծ արդյունք ստանալ: Նրանք պիտի գիտակցեն մրցանակի գաղափարը ու ստեղծեն այնպիսի մասշտաբային գործ, որը կվերաբերի ամբողջ աշխարհին»: Թումոյի դասընթացավար Ռուբեն Մալայանը հավատում է, որ դիզայնի հաջողությունը պայմանավորված է արձանիկի էմոցիոնալ ազդեցությունը գիտակցելով: «Կուզեի, որ աշխատարանի վերջում ուսանողները հասկանան, թե ինչ է նշանակում հա: Իրական հերոսություն սպասվում է մեզանից յուրաքանչյուրից ու այս մրցանակը հենց դա է ներկայացնում»: Լիբանանցի գրաֆիկական դիզայներ Այման Հասանը հատկապես յուրովի է մոտենում ուսանողներին՝ օգնելով նրանց իսկապես մտածել, թե ինչ է նշանակում մրցանակը: «Աշխատարանի առաջին օրը ես ուսանողներին այցեքարտերի մի կույտ տվեցի և առաջարկեցի դրանք պատռել: Նրանք ինձ մի քիչ տարօրինակ ձևով նայեցին, բայց արեցին խնդրածս: Երևի կարիք չկա ասելու, որ հաճույքով պատառոտեցին թղթերը, բայց հետո մի բան պատահեց: Առանց իմ որևէ ցուցումների ու ուղղությունների պատանիները վերցրեցին պատառոտված հատվածներից մի քանիսը ու դրանցով կոմպոզիցիաներ ստեղծեցին: Նրանք իսկույն հասկացան որ ոչնչացումից կարելի է գեղեցիկ մի բան ստեղծել: Ահա այդպես եմ ուզում որ իրենք մոտենան արձանիկի ստեղծմանը՝ տեսնեն ոչնչացման հնարավորությունը»:
Իսկ երևանցի դիզայներ Արա Ասլանյանը ամենաշատը հետաքրքրված է ստեղծագործական ընթացքով. «Ինձ համար ամենակարևորը ուսումնասիրության քննարկումների ու ազատ արտահայտման ընթացքին սովորելն է: Մնացած ամենը այդ հիմքից է կառուցվում: Համոզված ենք, որ մրցանակի ձևավորման չորս տարբերակը ոչ միայն կլինեն ամենահաջողվածներից, այլև կարտացոլեն այն ժամանակը, որ պատանիները անցկացրել են Ավրորա մրցանակի մասին մտածելով և իրենց հատուկ վերաբերմունքը դրա գաղափարին»: Չորս գաղափարը կգնահատի 100LIVES-ի ստեղծագործական խորհուրդը: Եթե գաղափարներից մեկը խորհրդի կողմից հաղթող ճանաչվի, այն կարող է կյանքի կոչվել և ընդգրկվել Ավրորա մրցանակի և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Բացի այդ, հաղթող խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև այն ուսանողը, ում առաջարկած կարգախոսն ու գունապնակը կօգտագործվեն աշխատանքներում, հնարավորություն կունենան մասակցել մրցանակաբաշխության միջոցառումներից մեկին UWC Դիլիջան քոլեջում: Եթե անգամ որևէ գաղափար հաղթող չճանաչվի՝ առաջարկված խորհրդանիշները կպատրաստվեն և կցուցադրվեն UWC Դիլիջանի քոլեջում, որպես թումոցիների կողմիցԱվրորա մրցանակի ստեղծարար մոտեցման դրսևորում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |