ՀՀ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը կշարունակվի

ՀՀ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը կշարունակվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2016-ի մարտի 1-ից կշարունակի սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը` գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման նպատակով: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 3-ի նիստում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2016-ից գյուղատնտեսական վարկերն ավելի շուտ են սկսում տրամադրել, գրում է Panorama.am-ը:

2011-2014-ին սուբսիդավորվել է գյուղացիական վարկերի 4, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքների համար՝ 6%-ը: Սկսած 2015-ից հանրապետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվել է տրամադրված վարկերի 6%-ը:

Ընդհանուր առմամբ, 2015-ին 1-ին և 2-րդ փուլերով տրամասրվել է մոտ 15.2 մլրդ դրամի վարկային միջոց, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է նոտ 21.5 հազար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---