Ստամբուլում 2 կին հարձակվել է ոստիկանական ավտոբուսի վրա

Ստամբուլում 2 կին հարձակվել է ոստիկանական ավտոբուսի վրա

PanARMENIAN.Net - Երկու զինյալ կին հարձակում է գործել ոստիկանների ավտոբուսի վրա Ստամբուլի արվարձաններից մեկում: Ըստ տեղական ԶԼՄ-ների, նրանցից մեկը ինքնաձիգից կրակել է ավտոբուսի ուղղությամբ, իսկ մյուսը` նռնակ է նետել: Հարձակումը կատարվել է այն պահին, երբ ավտոբուսը կանգնել է Բայրամփաշա շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ, հայտնում է Deutsche Welle-ն:

Ոստիկաններից ոչ մեկը չի տուժել: Հարձակվողներից մեկը վիրավորվել է իրավապահների պատասխան կրակից: Հակահարված ստանալով` ահաբեկիչ կանայք թաքնվել են հարևան շենքերից մեկում: Հատուկջոկատայինները շրջափակել են կանանց շենքում և տարհանել են բնակիչներին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանք սպանվել են:

Հարձակման համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել: Ավելի վաղ ոստիկանների վրա Թուրքիայում բազմիցս են հարձակումներ գործել քուրդ զինյալներն ու ծայրահեղ ձախակողմյան կազմակերպությունները:

Միայն 2016-ի ատաջին ամիսներին Թուրքիայում 2 խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում:

Հետաքննության շրջանակում իշխանությունները 22 կասկածյալ են ձերբակալել, նրանցից 14-ը կալանավորվել է: Հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեդ զբոսաշրջային վայրում պայթյունի հետևանքով զոհվեց 10 մարդ, տուժեց` 17-ը, հիմնականում օտարերկրացիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---