Առցանց գնված ապրանքները հնարավոր կլինի 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել

Առցանց գնված ապրանքները հնարավոր կլինի 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել

PanARMENIAN.Net - Մարտի 3-ի նիստում Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով ոչ պարենային որակյալ ապրանքը գնումից 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու իրավունքն տարածվելու է նաև էլեկտրոնային առևտրի վրա։ Այդ իրավունքը պետք է պաշտպանվի, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները և կան ապացույցներ, որ այն գնել են հենց այդ վաճառողից։

Վերադարձի ոչ ենթակա ապրանքների ցուցակը առանձին է հաստատվելու։

Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի երկրում էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման համար:

Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առևտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ և արտերկրի գործարարների միջև առավել սերտ կապերի հաստատմանը և ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Մասնավորապես, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի օպերատորի պատասխանատվության դեպքերը:

Էլեկտրոնային առևտուրը կնպաստի նաև ստվերային տնտեսության և շրջանառության կրճատմանը Հայաստանում:

ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության տվյալների համաձայն` 15%-ով էլեկտրոնային վճարումների կիրառման ավելացումը հանգեցնում է 7%-ով ստվերային տնտեսության կրճատմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---