Ջորջիայի ներկայացուցիչների պալատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ջորջիայի ներկայացուցիչների պալատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը, Ներկայացուցիչների պալատի ընդունած 1580 բանաձևը կրում է «Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագիրը: Հաղորդվում է նաև, որ բանաձևի ընդունման հիմնական աջակիցներն էին Դեմետրուս Դուգլասն ու Փեթ Գարդները:

ԼՂՀ անկախությունը ճանաչել են բազմաթիվ տարածքային կառույցներ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում: Դրանց թվում են ԱՄՆ Կալիֆորնիա, Մեն, Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմինները, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, Բասկերի երկիրը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---