ՀՀ-ում էտալոնային լաբորատորիաներ կստեղծվեն

ՀՀ-ում  էտալոնային լաբորատորիաներ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Մարտի 3-ի նիստում Գործադիրի որոշմամբ սահմանվել է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը՝ ազգային մակարդակում արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների լաբորատոր փորձարկումների իրականացման բարձր մակարդակի ապահովման, փորձարկումների արդյունքների ճշտության վերլուծության և իրավիճակի վերահսկողության նպատակով:

Ըստ հիմնավորման՝ ներկայում Հայաստանում բացակայում է էտալոնային լաբորատորիա ինստիտուտը, որի նշանակությունն զգալի է տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկման արդյունքների համեմատության, գնահատման արբիտրաժային դերի իրականացման, պետական անվտանգության առումով:

Այսպիսով, երկրում բացակայում են արտադրանքի անվտանգության ցուցանիշների գնահատմանն ուղղված փորձարկումների/չափումների տարբեր արդյունքների անհամապատասխանությունների բացասման միջոց հանդիսացող արբիտրաժային, էտալոնային լաբորատորիաները: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ միջազգային հավատարմագրում ունեն սակավաթիվ լաբորատորիաներ:

Ակնկալվում է, որ միջազգային լավագույն փորձին ՀՀ օրենսդրության մոտարկմամբ, ինչպես նաև էտալոնային լաբորատորիաների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա իր արբիտրաժային լաբորատորիան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---