«ՎՏԲ-Հայաստանի» մոտ 200 քարտից գումար է դուրս բերվել. Բանկը խոստանում է 100%-ով հատուցել վնասը

«ՎՏԲ-Հայաստանի» մոտ 200 քարտից գումար է դուրս բերվել. Բանկը խոստանում է 100%-ով հատուցել վնասը

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ:

Ինչպես հատնում է բանկի մամուլի ծառայությունը, գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են: Հաճախորդներին, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաճախորդները տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել բանկ` ներկայացնելով համապատասխան դիմում:

Այս պահի դրությամբ բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը: Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարության գործարքի արդյունքում, այսինքն նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:

Տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է և խարդախությունը իրականացվել է բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---