Ստամբուլի ոստիկանությունում տագնապ է հայտարարված. Հարձակումները շարունակվում են

Ստամբուլի ոստիկանությունում տագնապ է հայտարարված. Հարձակումները շարունակվում են

PanARMENIAN.Net - Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանական ուժերի վրա մարտի 3-ին իրականացված հարձակումից հետո քաղաքի շատ շրջաններում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, հայտնում է Tert.am-ը sozcu.com.tr-ի վրա հղումով:

Ոստիկանատան մոտ նռնակ նետած և հրաձգություն իրականացրած երկու կանայք փախուստի էին դիմել, այնուհետ՝ սպանվել։

Երկու զինյալ կին հարձակում է գործել ոստիկանների ավտոբուսի վրա Ստամբուլի արվարձաններից մեկում: Ըստ տեղական ԶԼՄ-ների, նրանցից մեկը ինքնաձիգից կրակել է ավտոբուսի ուղղությամբ, իսկ մյուսը` նռնակ է նետել: Հարձակումը կատարվել է այն պահին, երբ ավտոբուսը կանգնել է Բայրամփաշա շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ:

Այդ հարձակումից հետո, երեկոյան ժամերին, անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա: Փամփուշտներից մեկը հասել է ուղեկցող մեքենային, ինչի հետևանքով այն բռնկվել է: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Երրորդ հարձակման թիրախում եղել է Ֆաթիհ Սուլթան Մեհմեթ համալսարանի ռեկտորին պատկանող մեքենան։ Ժամը 21:00-ի սահմաններում ռեկտորի մեքենայի ուղղությամբ կրակել են ինքնաձիգներից, ինչի հետևանքով վիրավորվել է նրա վարորդը:

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Օքմեյդանը շրջանում, այստեղ կրակ են բացել հերթապահություն իրականացնող ոստիկանների զրահապատ մեքենայի ուղղությամբ: Վիրավորներ չկան: Կասկածյալները փախուստի են դիմել ոտքով:

Կրակոցների ձայներ են լսվել նաև Սարըյերում գտնվող ոստիկանական դպրոցի մոտ: Դրանից հետո ոստիկանությունը տագնապ է հայտարարել:

Միայն 2016-ի ատաջին ամիսներին Թուրքիայում 2 խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում:

Հետաքննության շրջանակում իշխանությունները 22 կասկածյալ են ձերբակալել, նրանցից 14-ը կալանավորվել է: Հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեդ զբոսաշրջային վայրում պայթյունի հետևանքով զոհվեց 10 մարդ, տուժեց` 17-ը, հիմնականում օտարերկրացիները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---