UWW վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշայինների մեջ

UWW վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշայինների մեջ

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում, հայտնում է Tert.am-ը:

Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հրապարակած աղյուսակում 66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

75 կգ քաշային աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդ, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը՝ 13-րդ: 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 17-րդն է:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքներով:

Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015-ի լավագույն մարզիկ: Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն:

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ. մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։ 2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունումհաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։

2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---