Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են զորամասի վրա. Կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են զորամասի վրա. Կան զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում` Մարդին գավառի Նուսայբին քաղաքում ոստիկանների հանրակացարանի մոտ ականապատ մեքենա է պայթել: Արդյունքում սպանվել է 2 և վիրավորվել 14 զինվորական, հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական Haberturk-ի վրա հղումով:

Պայթյունից հետո Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները կրակ են բացել նռնականետերից շենքի ուղղությամբ, ոստիկանությունը պատասխան կրակ է բացել: Հանրակացարանի շենքը վնասվել է և հրդեհվել: Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է:

Վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արևելքում հաճախակի են դարձել ՔԱԿ զինյալների հարձակումները զորամասերի և ոստիկանության ուժերի վրա: 2015-ին ՔԱԿ հետ բախումների հետևանքով Թուրքիայիում մոտ 270 զինծառայող և ոստիկան է սպանվել:

Թուրքական իշխանությունները դեկտեմբերին պարետային ժամ են սահմանել երկրի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ փողոցային բախումներ են տեղի ունենում ուժայինների և քուրդ զինյալների միջև: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի, դեկտեմբերի կեսից հակաահաբեկչական գործողությունների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ գործողության ժամանակ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---