Բելառուսը պահանջել է Ռուսաստանից նվազեցնել առաքվող գազի գինը

Բելառուսը պահանջել է Ռուսաստանից նվազեցնել առաքվող գազի գինը

PanARMENIAN.Net - Բելառուսի իշխանությունները բանակցում են ՌԴ հետ գազի գինը ժամանակավորապես զեղչելու մասին, գրել է «Կոմերսանտը»:

Ըստ պարբերականի տվյալների, կողմերը քննարկում են երկու ուղղություն: Դրանք հավասար եկամտաբերության սկզբունքներն են «Գազպրոմի» համար ՌԴ և Բելառուսի շուկաներում` ԵՏՄ շրջանակում, որտեղ գործելու է միասնական էներգաշուկա և գին, որով հանրապետությունը ռուսական գազ է գնելու մինչև բանակցությունների ավարտը:

Մինսկը, հայտնել է թերթի զրուցակիցներից մեկը, պահանջում է, որ մինչ այդ Մոսկվան Մինսկի համար 25 դոլարի զեղչ տրամադրի 1000 խմ գազի համար: Այժմ հաշվարկի բանաձևի համար հիմք է ծառայում գազի արժեքը Յամալո-Նենեցկի ինքնավար շրջանում` 2395 ռուբլի հազար խմ դիմաց առանց ԱՀԿ-ի` 32,4 դոլար:

Բելառուսի պահանջած զեղչով բազային գինը կազմում է 6,5 դոլար 1000 խմ գազի համար, ինչը գրեթե 3 անգամ ցածր է ՌԴ-ում արդյունահանման միջին ինքնարժեքից:

Մեկ այլ աղբյուրի համաձայն, խոսքը վերջնական գնից 25 դոլարի զեղչի մասին է: Գործող վերջնական գազի գինը Բելառուսի համար, փոխադրման ծախսերը հաշվի առնելով, կազմում է 142,2 դոլար 1000 խմ համար, այն դեպքում, երբ «Գազպրոմի» գազի միջին եվրոպական գինը 185 դոլար է:

ՌԴ էներգետիկայի նախարարությունն ու «Գազպրոմը» մեկնաբանություններից ձեռնպահ են մնում, հայտնում է Meduza-ն: Բելառուսում գործող գազի գինն առանց այդ էլ ամենացածրն է:

Գազի առաքումներում հավասար եկամուտների սկզբունքը նախատեսված է ԵՏՄ շրջանակում, որի անդամ են ՌԴ-ն ու Բելառուսը: Եթե պահպանելու համար հավասար եկամտաբերության սկզբունքը, որպես հիմք ընդունվեն Ռուսաստանի ներսում գազի մատակարարման պայմանները, ապա վառելիքի գինը Բելառուսի համար կարող է նվազել մինչև 45-50 դոլար 1000 խմ գազի համար: Սակայն, փորձագետներն այդ հնարավորությունը ցածր են համարում: Ըստ նրանց, Ռուսաստանը, կհամաձայնի զեղչ տրամադրել, սակայն չի փոխի գների հաշվարկման հիմնարար բանաձևերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ մատակարարցող գազի գինը նվազեցնելու խնդրանքով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստան մատակարարվող գազի գնի նվազեցումը կբերի հայ սպառողների համար գազի էժանացմանը:

Հայաստանում 10 հազար խորանադր մետրից ավելի սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով: Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադարձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---