Սիրիահայ գործարարներ. Ռուսերենի չիմացությունը խանգարում է արտաքին շուկա դուրս գալուն

Սիրիահայ գործարարներ. Ռուսերենի չիմացությունը խանգարում է արտաքին շուկա դուրս գալուն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում սիրիահայերին օգնելու համար «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն է բացվել: Այն արդեն 15 օր է` գործում է և խորհրդատվությամբ կամ իրավաբանական ծառայություններով օգնում է սիրիահայերին:

«Մենք նպատակ ունենք գործարար սիրիահայերի խնդիրները լուծել: Ուզում ենք իրավական խորհուրդներով օգնել նրանց, որ իրենց բիզնեսը զարգացնեն և չարտագաղթեն»,- ասում է ՀԿ անդամ, սիրիահայ Ներսես Գևոն:

ՀԿ անդամները նշում են, որ արդեն փորձում են գործակցել պետական մարմինների հետ. «Արդեն հանդիպել ենք սփյուռքի նախարարի և էկոնոմիկայի փոխնախարարի հետ: Կարծում ենք բազմաթիվ բաց հարցեր կլուծվեն»,-նշում են սիրիահայերը, գրում է «Ա1+»-ը:

ՀԿ-ն ստեղծող սիրիահայերը արդեն մի քանի տարի է՝ բնակվում են Հայաստանում: Նրանց խոսքով՝ երբ նոր էին եկել, բազմաթից դժվարություններ ունեին: Հիմնական խնդիրը եղել է օրենք չիմանալն ու շուկայի փոփոխությունը:

Գործարար սիրիահայերին հուզող առաջին հարցերից մեկը արտաքին շուկա դուրս գալն է. «Մենք շուկային ծանոթ չենք, մի քիչ աշխատենք, պետք է արտաքին շուկա մտնենք: Այստեղից ամենաբաց շուկան Ռուսաստանն է, մենք ռուսերեն չգիտենք, դրա համար ենք դիմում պատկան մարմիններին, կարծում ենք կօգնեն»,- ասում է սիրիահայ, ՀԿ նախագահ Միքայել Կարապետը:

Սիրիահայերը չեն համաջայնվել այն դիտարկման հետ, թե շատ սիրիահայ ընտանիքներ դժգոհ հեռանում են Հայաստանից. «Մի քանի ընտանիքի հեռանալը չի նշանակում, որ մեծ տեմպերով արտագաղթ է: Դա չի նշանակում, որ սիրիահայերի համար այստեղ վատ է: Պարզապես մարդիկ կան, որ չեն հարմարվում, այդպիսիները անգամ Սիրայի հարեւան երկրներում չեն կարողացել հարմարվել: Եվ հետո, երբ նրանք եկել են Հայաստան, ոչ ոք չի ասել իրանց, եկեք, մենք ձեզ ամեն ինչ կտանք, իրենք պետք է հարմարվեին օրենքներին, բարքերին, իրենք պետք է ստեղծեին իրենց աշխատանքը»,- ասել է Կարապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---