Հայաստանը 2016-ի գարնան ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում է

Հայաստանը 2016-ի գարնան ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում է

PanARMENIAN.Net - Ճամփորդությունների DaTravel.com առցանց հիպերմարկետի մասնագետները գարնանային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ կազմել են արտասահմանյան էքսկուրսիոն և լողափային հանգստի ամենամատչելի ուղղությունների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» Ռուսաստանի National Geographic-ի վրա հղումով:

Փորձագետները նշում են, որ ուղևորությունը դեպի ԱՊՀ երկրներ թույլ կտա խուսափել ծախսերից, կապված մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ:

2016-ի գարնանը Երևան հասնելու և հետ դառնալու համար միջինը 13 000 ռուբլի ($177) կպահանջվի: Հյուրանոցում գիշերակացի արժեքը սկսվում է 2000 ռուբլուց ($25) մեկ գիշերվա համար: Մոտավորապես նույնքան կպահանջվի Ղազախստան հասնելու և Աստանայում բնակվելու համար:

Չնայած, որ դեպի Վրաստան ավիատոմսերը մի քանի հազար ռուբլով ավելի թանկ են` սկսած 15000 ռուբլուց ($205) երկու ուղղությամբ, ընդհանուր առմամբ, մեկ շաբաթ տևողությամբ ճամփորդությունը մոտավորապես նույնքան կարժենա, որքան մեկշաբաթյա ուղևորությունը Ղազախստան կամ Հայաստան: Թբիլիսիի հյուրանոցներում համարի արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 1800 ռուբլուց: Արդյունքում, մեկշաբաթյա ուղևորությունը Ղազախստան, Հայաստան, կամ Վրաստան կպահանջի միջինը 27 000 ռուբլի ($370): DaTravel.comի ցանկում ընդգրկվել են նաև Լիտվան և Լատվիան, Չեխիան, Բուլղարիան, Իտալիան, իսկ որպես լողափային հանգստի նախընտրելի վայրեր խորհուրդ են տրվում Ասիայի երկրները` Թաիլանդ, Վիետնամ և Չինաստան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---