Փախստականների ներհոսքը Ֆինլանդիա 1 տարում աճել է ավելի քան 800%-ով

Փախստականների ներհոսքը Ֆինլանդիա 1 տարում աճել է ավելի քան 800%-ով

PanARMENIAN.Net - Փախստականների ներհոսքը Ֆինլանդիա 1 տարում աճել է 822%-ով, ինչն ամենամեծ ցուցանիշն է Եվրամիության երկրներում, ասվում է Եվրոստատ գործակալության վիճակագրական վարչության հաշվետվության մեջ: 2015-ին Ֆինլանդիա է ժամանել ապաստան հայցող մոտ 32 հազար մարդ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 3490 էր: Բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ գրանցված փախստականների առավելագույն քանակը Հունգարիայում է` ավելի քան 17 հազար ներգաղթյալ է մեկ միլիոն բնակչության հաշվով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ Եվրոստատի տվյալներով, երրորդ երկրների ավելի քան 1,25 մլն քաղաքացի, հիմնականում սիրիացիներ, աֆղաններ և իրաքցիներ, 2015-ին ապաստան է խնդրել Եվրամիության երկրներում:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---