Չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչվել

Չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչվել

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչել։ Այդ մասին ասվում է հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Այդ կապակցությամբ կազմակերպության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել այն առանձին տողով ԱՄՀ անդամ երկրների արժութային պահուստների կազմի մասին եռամսյակային հաշվետվություններում ներառելու մասին՝ ԱՄՆ դոլարի, եվրոյի, ճապոնական յենի, բրիտանական ֆունտի, շվեյցարական ֆրանկի, ավստրալական դոլարի ու կանադական դոլարի հետ մեկտեղ։

Նշվում է, որ Չինաստանի արժութային պահուստների գնահատման վրա այդ քայլը որևէ կերպ չի ազդի, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի հոկտեմբերի 1-ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---