Քուրդ քաղաքական գործիչ. Թուրք ուժայինները 137 քուրդ են սպանել Ջիզրեում

Քուրդ քաղաքական գործիչ. Թուրք ուժայինները 137 քուրդ են սպանել Ջիզրեում

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները 137 քուրդ են սպանել քրդաբնակ Ջիզրեում նախորդ շաբաթվա ընթացքում` քրդերի դեմ հատուկ գործողության ժամանակ: Այդ մասին հայտարարել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նախագահ Մեհմեդ Յուքսելը:

Ըստ նրա, թուրք ուժայինները մարդկանց ողջ-ողջ այրել են և ոչնչացրել նրանց տները, որպեսզի նույնիսկ վերադառնալու տեղ չունենան:

«Նրանք ինչ-որ հատուկ տեսակի ռումբեր են օգտագործում, որոնք այրում են այն ամենը, ինչ կա շենքում»,- ասել է Յուքսելը:

Ըստ նրա, իրեն մշտապես սպառնում են` ԶԼՄ-ներին այդ փաստերը ներկայացնելու համար:

«Ես սպառնալիքներով նամակներ եմ ստանում, որ ինձ կսպանեն»,- ասել է Յուքսելը` հավելելով, որ չի վախենում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sputnik-ին հղումով:

«Ջիզրեում 137 մարդ են սպանել, այդ թվում՝ երիտասարդ լրագրող Ռոհատ Ակտասին, որը քրդական թերթում էր աշխատում»,- ասել է Յուքսելը:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200.000 մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով:

Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը(ԺԴԿ) ձախակողմյան քաղաքական ուժ է, որն ակտիվ պայքար է մղում քուրդ բնակչության իրավունքների համար: Կուսակցությունը հաղթահարել է 10-տոկոսանոց արգելքը 2015-ի խորհրդարանական ընտրություններում և 80 տեղ ունի օրենսդիր մարմնում:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---