Coca Cola-ն դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին՝ իր գերիշխող դիրքի վերաբերյալ ընդունված որոշման համար

Coca Cola-ն դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին՝ իր գերիշխող դիրքի վերաբերյալ ընդունված որոշման համար

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։

Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: «Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում: Ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը», -ասվում է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 26-ին ՏՄՊՊՀ-ն «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության հայցի հիման վրա տուգանել էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիային» 50 մլն դրամով: Ըստ ՏՄՊՊՀ, «Կոկա Կոլան» առավել շահավետ պայմաններ էր առաջարկել «Դալմա Մոլ» առևտրի սրահում գտնվող սննդի օբյեկտներին՝ «Pepsi» վաճառելուց հրաժարվելու դիմաց, օրինակ, անվճար սառնարաններ առաջարկելով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---