Վրաստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են դեպի Հայաստան գազի տարանցման հարցում

Վրաստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են դեպի Հայաստան գազի տարանցման հարցում

PanARMENIAN.Net - Վրաստանի և «Գազպրոմի» միջև գործող համաձայնագիրն, ըստ որի Թբիլիսին ստանում է Հայաստան առաքվող գազի 10 տոկոսը որպես վարձավճար տարանցման համար, ուժի մեջ կմնա մինչև տարեվերջ:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Ըստ նրա, Մոսկվան հավանություն է տվել մինչև 2016-ի ավարտը տարանցման պայմաններն ուժի մեջ թողնելու վերաբերյալ Թբիլիսիի առաջարկին:

«Գազպրոմի» հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, մնում է միայն ստորագրել պայմանագիրը: Մինչև տարեվերջ կգործեն վերջին տարիներին գործող համաձայնագրով նախատեսված պայմանները` Վրաստանը կստանա Հայաստան առաքվող ռուսական գազի 10 տոկոսը»,-ասել է Կալաձեն լրագրողներին:

Ավելի վաղ Կալաձեն հայտարարել էր, թե «Գազպրոմը» սպառնում է դադարեցնել գազի տարանցումը Վրաստանի տարածքով, եթե վերջինս չհամաձայնվի առաջարկվող պայմաններին, այն է` դեպի Հայաստան գազի առաքման դիմաց հաշվարկներում հումքային ձևից անցնել արժութային հաշվարկի: «Գազպրոմը» զգուշացրել էր, որ հակառակ դեպքում ՀՀ գազի մատակարարումն ամբողջությամբ կիրականացվի Իրանի տարածքով:

Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության առճակատման առարկա դարձավ, երբ Վրաստանը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել գազի գնումները ՌԴ-ում, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի քանակը չի բավարարում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են համարում: էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է նաև, որ ՌԴ-ն պահանջել է Վրաստանից փոխհաշվարկներում անցնել արտարժույթի` գազով վարձահատույց լինելու պատճառով, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել տարանցումն ու գազի առաքումները ՀՀ կատարել Իրանի տարածքով:

Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից::

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---