Թուրքիայում կանայք ցույցի են դուրս եկել. Նրանց ռետինե փամփուշտներով են ցրել

Թուրքիայում  կանայք ցույցի են դուրս եկել.  Նրանց   ռետինե փամփուշտներով են ցրել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հարյուրավոր կանայք` մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը, մարտի 6-ին դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ: Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու համար:

Ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Աղբյուրը հայտնում է, որ մարտի 7-ին Անկարայում մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ:

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:

Թուրքիայում 2015-ին 1.542 մարդ է սպանվել: Ամենաշատը մեծացել է ընտանեկան բռնությունների հաճախականությունը, իսկ դրանց հետևանքով մեծ մասամբ տուժել են կանայք: Ըստ աղբյուրի՝ 2015-ին Թուրքիայում սպանվել է 369 կին, որոնցից 267-ը՝ ընտանեկան բռնությունների հետևանքով: Կանանց մեծ մասը սպանվել է առաջին աստիճանի ազգականի (ամուսին, հայր, որդի, եղբայր) կողմից, իսկ մյուսները՝ ընկերոջ, ամուսնու, նշանածի կամ նախկին ընկերոջ: Սպանված կանանցից 27-ը գտնվելիս է եղել պետության պաշտպանության ներքո: Սպանվածներից 193-ը պատկանել են 18-ից ցածր տարիքային խմբին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---