Քաչո Աչաջյանը կարող է կոնգրեսական ընտրվել հարավային Կալիֆորնիայից

Քաչո Աչաջյանը կարող է կոնգրեսական ընտրվել հարավային Կալիֆորնիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ 24-րդ ընտրատարածքից (Հարավային Կալիֆորնիա) կոնգրեսական կարող է ընտրվել Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քաչո Աչաջյանը:

Ըստ հարցման տվյալների, Աչաջյանը 24-րդ ընտրատարածքի ներկայացուցչի պաշտոնի համար նախընտրական մրցավազքի առաջատարն է: Փետրվարին ընտրողների 20 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել քվեարկելու Աչաջյանի օգտին, ավելի ուշ նրա վարկանիշը հասավ 29 տոկոսի:

Նախընտրական պայքարում Աչաջյանը պետք է առաջ անցնի 8 մրցակիցներից: Հայերն այս ընտրատարածքում (Սան Լուիս Օբիսպո, Սանտա Բարբարա, Վենտուրայի մի մասը) բնակչության մոտ 1 տոկոսն են կազմում:

Աչաջյանը ԱՄՆ է տեղափոխվել 1971-ին, իսկ 1982-ին քաղաքացիություն է ստացել: Աչաջյանը գործարար է, զբաղվում է նաև քաղաքական և հասարակական գործունեությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---