Հաստատվել է Շուշիի նոր զինանշանը

PanARMENIAN.Net - Ղազանչեցոց Ամենափրկիչ Եկեղեցու Պահապան Հրեշտակն այսուհետ կլինի հինավուրց հայկական Շուշի քաղաքի խորհրդանիշը, պատկերված քաղաքի նոր զինանշանի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական հիմնադրամում, այդպիսին է այդ հիմնադրամի եւ քաղաքի վարչակազմի կողմից համատեղ անցկացված մրցույթի արդյունքը: Շուշիի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակն է քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երեւանցի նկարիչ Ռուբեն Արուտչյանը: Նկարչի խոսքերով` նա զգում է իր պարտքը քաղաքի, եւ նախնիների հիշատակի առջեւ: Մրցանակային գումարը Ռուբեն Արուտչյանը փոխանցեց «Շուշի վերածնունդ» հիմնադրամին որպես անձնական նվիրատվություն քաղաքի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---