The Washington Post. ԿՀՎ-ն և թուրքական հետախուզությունը գաղտնի համակարգող կենտրոն են ստեղծել Սիրիայի սահմանին

The Washington Post. ԿՀՎ-ն և թուրքական հետախուզությունը գաղտնի համակարգող կենտրոն են ստեղծել Սիրիայի սահմանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և թուրքական Ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ) ստեղծել են գաղտնի համակարգող կենտրոն Սիրիայի հետ սահմանին: Այդ մասին ասվում է The Washington Post թերթի կայքում հրապարակված հոդածաում:

«Թուրքիան խորացնում է գործակցությունը ԿՀՎ և ԱՄՆ այլ հետախուզական ծառայությունների հետ»,-գրում է պարբերականը: ԿՀՎ-ն և ԱԶԿ-ն ապահովում են գաղտնի համակարգող կենտրոնի աշխատանքը, որը գտնվում է սիրիական սահմանից ոչ հեռու»:

Ինչպես նշում են ԱՄՆ հետախուզական ընկերակցության անդամները, հատուկ ծառայություններն օգտագործում են այդ կենտրոնը բացահայտելու համար պոտենցիալ ահաբեկիչներին Մերձավոր Արևելքից փախստականների շրջանում: Սակայն, ինչպես գրում է պարբերականը, «ԿՀՎ և ԱՀԿ գործընկերությունը դրանով չի սահմանափակվում»: «ԿՀՎ-ն իր դրոններն է ուղարկում Սիրիայի օդային տարածք թուրքական Ինջիրլիկ բազայից»,-փոխանցում է The Washington Post-ը զրուցակցի խոսքերը:

Ըստ թերթի տվյալների, ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը բազմիցս է այցելել Անկարա, այդ թվում ընթացիկ տարվա հունվարին` մասնակցելու համար հակաահաբեկչական գործողությունների քննարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, որ ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները ռազմական ոլորտում «շատ ամուր» են մնում, չնայած լարվածությանը Սիրիայի շուրջ իրավիճակի հարցում:

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել այն պատճառով, որ ԱՄՆ-ն սատարում է քրդերին Սիրիայի հյուսիսում, քանի որ վստահ է, որ նրանք պայքարում են ԻՊ դեմ: Միևնույն ժամանակ Թուրքիան հրետակոծում է սիրիացի քրդերի դիրքերը` նրանց ահաբեկիչներ համարելով: Ընդ որում Վաշինգտոնում հայտարարում են, որ Թուրքիան «շարունակում է կարևոր գործընկեր մնալ ՆԱՏՕ-ի համար», սակայն, կոչ են անում դադարեցնել հրետակոծել այն կազմավորումներին, որոնք պայքարում են ԻՊ դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---