Triada Studio-ն միացել է ՀՀ ու ԱՄՆ միջև կրկնակի հարկման վերացման աջակիցներին

Triada Studio-ն միացել է ՀՀ ու ԱՄՆ միջև կրկնակի հարկման վերացման աջակիցներին

PanARMENIAN.Net - Apple Design Award-ի մրցանակակիր Shadowmatic խաղի հեղինակ Triada Studio-ն միացել է մի շարք այլ ընկերություններին` կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մշակել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր:

Օբամային հասցեագրված նամակում Triada Studio գործադիր տնօրեն Արա Աղամյանը, մասնավորապես, նշել է, որ իր ընկերությունն օգնում է զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը, նպաստելով ԱՄՆ-Հայաստան առևտրի ընդլայնմանը և, առհասարակ, խթանելով Հայաստանի` միջազգային հանրությանը շարունակական ինտեգրմանը: Ըստ Աղամյանի` առաջընթացը խոչնդոտող արգելքներ դեռ կան, այդ թվում` կրկնակի հարկման հեռանկարը:

«ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը կվերացներ նման ռիսկերը` հստակ իրավական դաշտ սահմանելով այն ընկերությունների համար, որոնք գործում են երկու իրավական դաշտերում», - նշել է Աղամյանն իր նամակում:

Triada Studio-ն, այսպիսով, միացել է հայկական տեխնոլոգիական ընկերություններին, իորոնք երկար տարիներ աջակցել են ուժեղ երկկողմ տնտեսական հարաբերությունների ստեղծմանը, օրինակ՝ 2015-ի մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի կամ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի միջոցով:

Նախաձեռնությանը միացել են նաև Microsoft, FedEx, NASDAQ, Marriott, Grant Thornton, PicsArt, Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution, Linkgard Systems և այլ ընկերությունները:

Հայ-ամերիկյան առևտրատնտեսային հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1973 թվականին ԽՍՀՄ և ԱՄՆ միջև կնքված պայմանագրով, որն ակնհայտորեն հնացել է և չի համապատասխանում ներկայումս ստեղծված իրավիճակին: Ամերիկյան ընկերությունները լուրջ դժվարությունների են բախվում Հայաստանում ներդրումների իրականացման, հարկման, վճարումների և փոխանցումների իրականացման հարցերում:

Հայ-ամերիկյան համատեղ տնտեսական աշխատանքային խումբը զբաղվում է երկու երկրների միջև կրկնակի հարկման վերացման հարցերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---