Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ իր աշխարհայացքը ձևավորել է հայ ուսուցիչը

Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ իր աշխարհայացքը ձևավորել է հայ ուսուցիչը

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը խոսել է այն մարդու մասին, որի շնորհիվ իր մոտ մանկուց սեր է արթնացել գիտության հանդեպ: Հայկական ծագումով մաթեմատիկայի իր ուսուցչի` Դիքրան Թահթայի մասին: Այդ մասին գիտնականը հայտնել է The Global Teacher Prize կայքում հրապարակված իր ուղերձում, որը նվիրված է Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը, հայտնում է Lenta.ru-ն:

«Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր` գլխավորելով ամբիոնը, որը մի ժամանակ Նյութոնն է զբաղեցրել: Ամբողջ կյանքիս ընթացքում ես փորձում եմ բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Մեզանից յուրաքանչյուրը կարծում է, որ ինչ-որ բան կարող է անել կյանքում, և դա մենք կարող ենք անել մեր ուսուցիչների շնորհիվ»,-ասել է Հոքինգն իր դպրոցական ուսուցչի մասին: Թահթան եղել է Հոքինգի մաթեմատիկայի ուսուցիչը Հարթֆորդշիրի Սենթ Օլբանում ուսումնառության ժամանակ: Նա, մասնավորապես, օգնել է ապագա գիտնականին հավաքել իր առաջին համակարգիչը:

«Այսօր մեզ մեծ ուսուցիչներ են պետք, ինչպես երբեք: Մենք միշտ պետք է հիշենք, որքան կարևոր են ուսուցիչները: Ամեն ինչ սկսվում է սիրո սաղմից` երաժշտության, պատմության հանդեպ: Ինձ համար դա սերն էր գիտության հանդեպ»: Նա նշել է, որ լավագույն ուսանողներից չի եղել, իսկ վատ ձեռագիրը վկայում էր ծուլության հակվածության մասին: Հոքինգը հայտնի է տիեզերաբանության ոլորտի իր աշխատանքներով, ինչպես նաև գիտության հանրահռչակմամբ: Նա առաջին անգամ հոդված հրապարակեց, որտեղ հայտնեց սև անցքերի անհետացման հավանականության մասին:

Դիքրան Թահթան ծնվել է 1928 թ. օգոստոսի 7-ին հայկական ընտանիքում, որը Մանչեսթերում էր հայտնվել Ցեղասպանությունից հետո: Նրան մկրտել են Մանչեսթերի հայկական եկեղեցում, նրա Տիգրան (Դիքրան) անունը կրճատվել է` դառնալով Դիկա: Թահթը երբեք չէր մոռանում իր հայկական արմատների մասին, հայկական դաստիարակության և կրոնի ազդեցությունը նկատելի են նրա գրքերում, հատկապես նախավերջին գրքում` «Արարատի ասոցիացիաները»:

1946-ին Թահթան կրթաթոշակ է ստանում Ռոսսալ դպրոցից` Օքսֆորդի Քրիստոսի եկեղեցու համար, որտեղ հիմնական առարկան մաթեմատիկան էր: 1954-ին նա վերադառնում է Ռոսսալ դպրոց, որտեղ սկսում է անգլերեն դասավանդել և պատմություն, սակայն աստիճանաբար անցնում է մաթեմատիկայի դասավանդմանը: 1955-ին նա սկսում է մաթեմատիկա դասավանդել Հարթֆորդշիրի Սենթ Օլբանի դպրոցում, որտեղ նրան աշակերտել է երիտասարդ Սթիվեն Հոքինգը: Նա օգնել է ապագա գիտնականին հավաքել իր առաջին համակարգիչը: Թահթայի մահվանից հետո Թահթայի մասին գրել է «Գարդիանը»` անվանելով նրան «իր սերնդի մաթեմատիկայի ամենաականավոր ուսուցիչներից մեկը»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---