Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստների հնգյակում

Հենրիխ Մխիթարյանը՝  Բունդեսլիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստների հնգյակում

PanARMENIAN.Net - Opta վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել այն մասին, թե որ ֆուտբոլիստներն են զարգացրել ամենամեծ արագությունները Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում։

Առաջին տեղում է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով զարգացրել է 34.6 կմ/ժ արագություն։ Նրան հետևում է «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, որի արագությունը հասել է 34.4 կմ/ժ-ի։

Իսկ երրորդը Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է՝ 34.1 կմ/ժ արագությամբ։

Փետրվարի 29-ին Whoscored.com-ը ներկայացրել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը «Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասել է 7.98-ի, ինչի շնորհիվ նա շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7.96:

Լավագույն հնգյակում են նաև Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 ու Գարեթ Բեյլը՝ 8.14:

Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում:

Կարդացեք նաև՝ Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը` Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---