Սիրիայում ավելի քան 100.000 հայից մոտ 23.000-ն է մնացել

Սիրիայում ավելի քան 100.000 հայից  մոտ 23.000-ն է մնացել

PanARMENIAN.Net - Մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այդ երկրում ավելի քան 100.000 հայ էր ապրում, իսկ այժմ մնացել է մոտ 23.000 հայ: Այս մասին հայտնել է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Հարություն Սելիմյանը։

Նրա խոսքով՝ Սիրիայում հիմնովին ու մասնակի կործանվել է երեք եկեղեցի, որոնց մեծ մասը՝ Հալեպում: Այս օրերին սակայն Հայկական եկեղեցին կրոնական ու էթնիկ մյուս փոքրամասնությունների հետ կազմել է ուրույն հարաբերություններ ու ամեն ամիս հանդիպումներ անցկացնելով, քննարկում են ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու անելիքները, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը:

Սելիմյանը հորդորում է միջազգային համայնքին անել հնարավորը՝ զինադադարը լիովին ուժի մեջ մտցնելու ու բանակցություններ սկսելու համար։

Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդը նշել է, որ միջազգային համայնքի նպատակը պետք է լինի ոչ թե Սիրիայի բնակչության համար գաղթի ճանապարհ ապահովելը, այլ՝ այստեղ նրանց պահելը: Նա ընդգծում է, որ տուն վերադառնալն ու այն վերակառուցելը Սիրիայի մեծաթիվ հայերի համար մեծ ցանկություն է։

Սելիմյանի կարծիքով Սիրիայի շատ ու շատ քաղաքացիներ, այդ թվում՝ մեծ թվով հայեր են վերադառնալու Սիրիա, երբ պատերազմն ավարտվի։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվող ավելի քան 100.000 հայերի մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Կարդացեք նաև՝ Նալբանդյան. ՀՀ-ն Սիրիայից 20.000 փախստականի է ապաստան տվել

Euractiv. Փախստականներին ընդունելով Հայաստանը ցույց է տվել՝ եվրոպական արժեքները կիսող պետություն է

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---