Երկրաշարժ ՀՀ-ում. Զգացվել է Ստեփանավանում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Երկրաշարժ ՀՀ-ում.  Զգացվել է Ստեփանավանում՝ 2-3 բալ ուժգնությամբ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 և արևելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: 1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում 17 թույլ երկրաշարժ է գրանցվել 2.5 ժամվա ընթացքում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---