Թուրքիայի առաջին տիկինն օսմանյան հարեմները «կյանքի դպրոց է» համարում

Թուրքիայի առաջին տիկինն օսմանյան հարեմները «կյանքի դպրոց է» համարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի առաջին տիկինը` Էմինե էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության սուլթանների հարեմները դրական դերակատարություն են ունեցել թուրքական պատմության մեջ: Նա հավելել է, որ դրանք «կյանքի դպրոց են եղել և կրթություն տվել»:

«Երբ ծանոթանում ենք արվեստի ստեղծագործությունների հետ, ապա մեծ մասում հանդիպում ենք իշխանություն և հաճույքներ տենչող կանանց կերպարների: Մինչդեռ հարեմները դպրոցներ էին կանանց համար, օջախ, որտեղ նրանք կյանքին էին նախապատրաստվում, կրթություն ստանում և բարեգործությամբ զբաղվում: Այդ ամենը ղեկավարում էին սուլթանների մայրերը»,-ասել է Թուրքիայի առաջին տիկինը «Սուլթանների մայրերը, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» խորագրով խորհրդաժողովում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Էմինե էրդողանի այս հայտարարությունը բուռն բացասական արձագանք է ստացել Թուրքիայում սոցցանցերի օգտատերերի շրջանում, հատկապես կանանց, որոնք հիշեցրել են, որ տարօրինակ է խոսել հարեմներում կրթության մասին, որտեղ երբեք գիրք չի եղել:

Թուրքիան վարում է նոր օսմանականության քաղաքականություն: 2001թ. լույս տեսավ Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքորոշումը» գիրքը, որը հետագայում սկսեց ընկալվել որպես նոր օսմանականության քաղաքականության տեսական դրույթների շարադրանք: Այս քաղաքականությունը սակայն առանձնապես մեծ հաջողության չի հասել` հռչակված «զրո խնդիրներ հարևանների հետ» թեզին հակառակ Թուրքիան այժմ խնդիրներ ունի գրեթե իր բոլոր հարևանների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---