2015-ին ՀՀ փոխանցված գումարների ծավալը նվազել է 23.5%-ով

2015-ին ՀՀ փոխանցված գումարների ծավալը նվազել է 23.5%-ով

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, 2015-ին ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են $1 մլրդ 623 մլն՝ 2014-ի $2 մլրդ 123 մլն-ի դիմաց (նվազում 23.5%-ով):

Ընդ որում, այդ ստացված գումարների 46.3%-ը կազմել են ռուսական ռուբլով փոխանցումները՝ 2015-ին կազմելով 45.7 մլրդ ռուբլի, որը 2014-ի 43.3 մլրդ ռուբլու նկատմամբ աճել է 5.7%-ով, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ազգային արժույթով արտահայտված՝ 2015-ին ստացված գումարները կազմել են 776.3 մլրդ դրամ՝ 2014-ի 881.9 մլրդ դրամի դիմաց, որը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ներհոսքի վերը նշված 23.5% անկման համեմատ ավելի փոքր՝ 12% նվազում:

2016-ի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է $165 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի $159 մլն-ի դիմաց: Դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81.0 մլրդ դրամ՝2015-ի 76.2 մլրդ դրամի դիմաց (6.3 % աճ):

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները 2015-ի ընթացքում կազմել են $1 մլրդ 208 մլն 470.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է $1 մլրդ 728 մլն 558.000:

Այդ թվում՝ 2015-ին Ռուսաստանից փոխանցվել է մոտ $ 916 մլն՝ 2014-ի մոտ $1 մլրդ 435 մլն-ի համեմատ: ԱՄՆ-ից փոխանցվել է $119 մլն 412.000` 2014-ի $103 մլն 610.000-ի համեմատ: Իսկ ՌԴ-ից 2015-ի տրանսֆերտի ցուցանիշը համեմատվել է 2009-ի ցուցանիշի հետ՝ մոտ $904 մլն: 2009-ից 2013-ը այդ ցուցանիշը միայն աճել է:

ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են $317 մլն 80.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ $340 մլն: Այդ թվում, դեպի ՌԴ՝ $204 մլն 575.000(2014-ին՝ 203 մլն 205.000), դեպի ԱՄՆ՝ 26 մլն 964.000 (2014-ին՝ մոտ $31 մլն):

Կարդացեք նաև՝ 2016-ի հունվարին դեպի ՀՀ տրանսֆերտները նվազել են մոտ 14%-ով

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---