Հայկական մշակույթը՝ Լոս Անջելեսի RachFest-2017 փառատոնում

Հայկական մշակույթը՝  Լոս Անջելեսի RachFest-2017 փառատոնում

PanARMENIAN.Net - 2017-ի փետրվարի 10-19-ը Լոս Անջելեսում կկայանա RachFest-2017 փառատոնը, որը Միացյալ նահանգներում Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորություն է:

Փառատոնը կմեկնարկի Glendale Community College-ի Արվեստի և երաժշտության դեպարտամենտի աջակցությամբ ու գործակցությամբ:

Փառատոնի 10-օրյա ծրագրում ներառված են Հայաստանի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նախաձեռնությամբ:

Ինչպես նշել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը ևս ներկայացված կլինի փառատոնին, նախատեսված է նաեւ սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների երգեր, գրում է Aravot.am-ը:

Միջոցառմանը հետաքրքրություն և աջակցություն են ցուցաբերել նաեւ մի քանի տեղական հայկական կազմակերպություն, այդ թվում` Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղը:

RachFest-2017-ի գլխավոր իրադարձությունը Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական փառատոնն է, որին կմասնակցեն երիտասարդ դաշնակահարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք կպայքարեն $25.000-ի չափով սահմանված մրցանակների համար:

2015-ին փառատոնն անցկացվել է ԱՄՆ այլ քաղաքներում՝ արժանանալով տեղական մամուլի դրական արձագանքներին:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---