Նարինջը ԵՏՄ-ում կարող է էժանանալ. ՌԴ-ն առաջարկում է զրոյացնել ներմուծման տուրքը

Նարինջը ԵՏՄ-ում կարող է էժանանալ. ՌԴ-ն առաջարկում է զրոյացնել ներմուծման տուրքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկել է 1 տարով զրոյացնել նարինջի ներմուծման մաքսատուրքը:

Հաղորդագրությունն այդ մասին մարտի 9-ին հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական պորտալում: Նմանատիպ որոշում է առաջարկվում նաև քիմիոնի, անիսոնի, ինչպես նաև դաբաղած կաշվի համար:

«Առաջարկվող միջոցների նպատակն է հագեցնել ներքին շուկան գյուղմթերքի առանձին տեսակներով, որոնք աճեցվում են ԵՏՄ անդամ պետությունների պահանջարկի համար ոչ բավարար քանակով, ինչպես նաև նպատակ ունենալով հումքով ապահովել կոշիկի և կաշեգործության ոլորտները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

Ներմուծման տուրքերի փոփոխման իրավասուն ԵՏՄ անդրազգային մարմինն է` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որն էլ հանդես է եկել համապատասխան առաջարկով: Դրական որոշման դեպքում տուրքերի նոր դրույքաչափերը կգործեն բոլոր անդամների համար` ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի:

Ավելի վաղ ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարությունը ԵՏՀ էր ներկայացրել ներմուծման փոխարինման վերաբերյալ առաջարկը: Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել էր, որ ԵՏՄ այլ երկրներից առաքումները առավելություն ունեն ՌԴ-ում պետգնումների հարցում, իսկ ռուսական ապրանքներն այդ երկրներում այնքան էլ պահանջված չեն:

Ի պատասխան հանձնաժողովը խոստացել էր քննարկել հարցը մրցակցության խորհրդակցային կոմիտեի նիստում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---