Թուրքիայում ինքնավարություն հայտարարած քուրդ կին քաղաքապետն ու 5 գործիչ դատապարտվել են

Թուրքիայում   ինքնավարություն հայտարարած քուրդ կին քաղաքապետն ու 5 գործիչ   դատապարտվել են

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի նախկին քաղաքապետի ու ևս 8 կուսակցական գործչի (քրդական «Դեմոկրատական տարածաշրջաններ կուսակցություն») դեմ քաղաքում ինքնավարություն հայտարարելու հիմքով իրականացվող դատավարության գործով վճիռ է կայացվել:

Մարդինի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանը մեղադրյալներից 5-ին, այդ թվում` Նուսայբինի քաղաքապետ Սարա Քայային «զինված կազմակերպության անդամ չհանդիսանալով` տվյալ կազմակերպության անունից հանցագործություն կատարելու» համար 5-ական, իսկ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» համար 1 տարի 3-ական ամիս պատժաչափով ազատազրկման է դատապարտել:

Իսկ Նուսայբինում ինքնավարություն հռչակելու մասին հայտարարությունն ընթերցած Մուհսիմ Աքսանը դատապարտվել է 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Երեք կասկածյալի դատարանն անմեղ է ճանաչել, Turkiye թուրքական թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Քրդերի հետ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---