ՀՀ-ում ավտոմեքենաների համարանիշներում G և X տառեր կօգտագործվեն

ՀՀ-ում   ավտոմեքենաների համարանիշներում G և X տառեր կօգտագործվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 10-ին նախագիծ է հաստատել, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը:

Նախագծի քննարկմանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե որքան եկամուտ է ստացվել այս համարների վաճառքից: Եղիազարյանն ասել է, թե ստույգ չի կարող ասել այս պահին, բայց 2015-ին բավական մեծ գումար է կազմել,գրում է Tert.am-ը:

Հայաստանի ավտոմոբիլային համարանիշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն մետաղական սպիտակ գույնի տախտակ, որի վրա նշանները գրված են սև գույնով։ 1996-ի ստանդարտով համարանիշի վրա ձախ կողմից գտնվում էր «AM» գրությունը, ինչը համապատասխանում էր երկրի կոդին։ Ձախ կողմից առկա էր նաև հոլոգրաֆիկ նշան։

Սկզբնապես համարանիշերում կիրառվում էին.

Արաբական թվեր;

հայկական այբուբենի տառեր, որոնք ունեն նույնատիպ լատինական օրինակներ - Ս, Օ и Տ; L լատինական տառը, որը նման է հայերեն Լ-ին;

հատուկ համարանիշերի վրա կիրառվում էին նաև P (հայերեն Ք-ին նման) և Ո (փոքրատառ լատիներեն N-ին նման) տառերը։

2008-ի դեկտեմբերից Р и Ո տառերը կարելի էր ստանալ սովորական համարանիշերում էլ լրացուցիչ վճարի դիմաց։

2010-ի նոյեմբերից լրացուցիչ վճարի դիմաց համարանիշերում թույլատրվեցին կիրառել D, N, T и V լատինական տառերը, որոնք հայկական նմանօրինակներ չունեին։ Այդ ժամանակ էլ հենց շարքային համարներում դադարեցին կիրառել Ո տառը, որպես լատիներենում թույլ նմանօրինակ ունեցող տառ։

2012-ի մայիսից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրեցին նաև կիրառել համարանիշերում A, M, Q и R տառերը։

2012-ի հուլիսից D, P, T и V տառեր պարունակող համարանիշերը (ի լրացումն L, Օ, Տ и Ս տառերի) տրվում են ընդհանուր հիմունքներով, մյուս վերը թվարկված տառերը՝ լրացուցիչ վճարի դիմաց։

2013-ի հոկտեմբերից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրվեց կիրառել համարանիշերում C, F и Z լատինական տառերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---