Հայաստանի պատմու­թյան թանգարանի ­նմուշ­ների ցուցահանդեսը՝ Աթենքում

Հայաստանի պատմու­թյան թանգարանի   ­նմուշ­ների ցուցահանդեսը՝ Աթենքում

PanARMENIAN.Net - Հայ-հունական մշակութային գո րծակցության շրջանակում մարտի 14-ին Աթենքի «Բյուզանդական և քրիստոնեական ար­վեստի» թանգարանում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը:

Այն կգործի մինչև մայիսի 31-ը:

Ցուցահանդեսը, որը կազ­մակերպվել է երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո, կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի Նախագահների մասնակ­ցությամբ:

Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տա­րածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմու­թյան թանգարանի ցուցա­նմուշ­ներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը:

Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական ար­վեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջան­ներից:

Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակր­թությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փո­փոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժ­նում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակու­թային եղեռնի մասին:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզ­վով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու ան­գլե­րեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---