ՆԱՏՕ-ն կընդլայնի Թուրքիայի սահմանների մշտադիտարկումն ու հսկումը

ՆԱՏՕ-ն կընդլայնի  Թուրքիայի սահմանների մշտադիտարկումն ու  հսկումը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ Թուրքիայի անվտանգության երաշխավորման ուղղությամբ ներկայում արդեն որոշ քայլեր կատարվել են, Թուրքական Milliyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Դրանք են օդային վաղ ահազանգման AWACS ինքնաթիռները, նավատորմը և Թուրքիայի օդային անվտանգությունն ուժեղացնող Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս բոլորը մեզ համար տարածաշրջանի իրավիճակին հետևելու և տեղեկտվություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել Թուրքիայի սահմանների մշտադիտարկման և հսկման միջոցառումները:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով էգեյան ջրերում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Նա նշել է, որ ուղարկվելիք նավերը հագեցած կլինեն գերժամանակակից տեխնոլոգիաներով և նրանց մեծամասնության վրա կլինեն ուղղաթիռի վայրէջքահրապարակներ:

Թուրքիան համաձայնել էր ընդունել իր տարածքով ԵՄ հասած անօրինական ներգաղթյալներին, դրա դիմաց ստանալով մոտ 6 մլրդ եվրո, վիզային ռեժիմի պարզեցում և օրինական ներգաղթյալներին Եվրոպա ուղակելու հնարավորություն։

Կարդացեք նաև՝ Աթենքն ապօրինի ներգաղթյալներին հետ է արտաքսում Թուրքիա

Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հայտնի է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---