ԶԼՄ-ներ. Իրաքյան Թազա քաղաքը քիմիական գրոհի է ենթարկվել ԻՊ կողմից

ԶԼՄ-ներ. Իրաքյան Թազա քաղաքը քիմիական գրոհի է ենթարկվել ԻՊ կողմից

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրկին գնդակոծել են Իրաքի Քիրքուկ գավառում գտնվող Թազա քաղաքը` կիրառելով թունավոր քիմիական նյութերով լցոնված հրթիռներ: Այդ մասին հայտնել է արաբական «Ալ Սումարիա» հեռուստաալիքը շիաների «Ալ հաիշիդ աշ շահաբի» աշխարհազորի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ալ Հուսեյնիի վրա հղումով:

«Թազայի հարավային մասը հարձակման է ենթարկվել ԻՊ կողմից, որի ժամանակ ահաբեկիչները Քասբ Ալ Բաշիրից երկու հրթիռ են արձակել, որոնք լցոնված են թունավոր նյութերով»,-մեջբերում է Ալ Հուսեյնին հեռուստաալիքը:

Նա պահանջել է պաշտոնական իշխանություններից օգնել ապահովել հակաօդային պաշտպանությունը և կոչ է արել միավորել ուժերն ազատագրելու համար Ալ Բաշիրի և շրջակա գյուղերը:

Իրաքի խորհրդարանի Մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Արշադ ալ Սալհին հայտնել է Թազա քաղաքում երեխայի մահվան առաջին դեպքի մասին` քլորով թունավորվելու արդյունքում:

Մարտի 10-ին մարդու իրավունքների բարձրագույն խորհուրդը հայտնել է 409 տուժածի մասին ահաբեկիչների քիմիական գրոհի արդյունքում: Թազայի բնակիչները միջին ու ծանր վերքեր են ստացել: Բոլորը ստացել են շնչուղիների վնասվածքներ, հայտնում է արաբական հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ:

ԻՊ-ն գրավել է քիմիական զենքի արտադրության իրաքյան «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---