Թուրքիայի խորհրդարանն ընդհատել է նիստը հայ պատգամավորի պահանջով` եկեղեցու կիրակնօրյա այցելության համար

Թուրքիայի խորհրդարանն ընդհատել է նիստը հայ պատգամավորի պահանջով` եկեղեցու կիրակնօրյա այցելության համար

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին, նախորդ կիրակի օրը, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի պահանջով խորհրդարանն ընդհատել է աշխատանքը:

Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել է, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Կարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ: Հետո վերադարձել է, հայտնում է Armenia Today-ը:

Թուրքիայում 2015-ի նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում: Կարո Փայլանն առաջարկել է երկրում կրոնական փոքրամասնությունների տոները ևս ներառել օրենքում, համաձայն որի մահմեդական կրոնական տոների` Ռամազանի և Զոհաբերության օրերին քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու վճարովի կամուրջներից ու ավտոճանապարհներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---