Եվրոպայի խորհուրդն «առավել խիստ միջոցներով» է սպառնում Բաքվին

Եվրոպայի խորհուրդն «առավել խիստ միջոցներով» է սպառնում Բաքվին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 8-10-ը քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարմանն առնչվող հարցեր: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ, հայտնում է Haqqin.az-ը:

ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է նախորդ 5 որոշումների և միջանկյալ բանաձևերի մասին` մտահոգություն հայտնելով, որ չնայած ՄԻԵԴ փաստած հիմնարար ազատությունների խախտումներին Մամեդովի գործում, վերջինս դեռ կալանքի տակ է:

«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն մեկ անգամ ևս հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը Ստրասբուրգի դատարանի որոշումները կատարելու իր պարտավորության մասին, մասնավորապես, Մամեդովին անհապաղ ազատ արձակելու և ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն որոշել է շարունակել գործի քննարկումը 2016-ի հունիսին կայանալիք նիստում: ԵԽ քարտուղարությանը հանձնարարվել է «առավել խիստ միջոցներ» նախատեսող բանաձևի նախագիծ պատրաստել, եթե մինչ այդ Մամեդովն ազատ չարձակվի:

2013թ. մարտի 17-ին Շեքիի ծանր հանցագործությունների դատարանը 18 անձանց ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտեց Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով: ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուն` 5 տարվա ազատազրկման: Եվս 8 մարդ դատապարտվեց մինչև 8 տարի ազատազրկման:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---