Ըմբշամարտի ԵԱ. Ալեքսանյանն ու Ամոյանը եզրափակչում են (թարմացված)

Ըմբշամարտի ԵԱ. Ալեքսանյանն ու Ամոյանը եզրափակչում են (թարմացված)

PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մարտի 12-ին մրցագորգ էին դուրս եկել 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները:

59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության է հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովը:

98 կգ քաշային կարգի աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության է հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել է թուրք Չենկ Իլդեմին:

Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը ռուս Նիկիտա Մելնիկովն է:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն:

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ. մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։ 2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունումհաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։

2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։

Ռոման Ամոյանը 2010-իԱԱ բրոնզե մեդալակիր է, Պեկինի ամառային օլիմպիական խաղերում մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում հաղթել է բրոնզե մեդալ։

Կարդացեք նաև՝ UWW վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշայինների մեջ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---