Ալեքսանյանն ու Ամոյանն արծաթ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ալեքսանյանն ու Ամոյանն  արծաթ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ռիգայում Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը արծաթե մեդալներ նվաճեցին:

Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է Նիկիտա Մելնիկովին: Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին:

Ռոման Ամոյանն 9-0 հաշվով պարտվեց ՌԴ մարզիկ Մինգիյան Սեմյոնովին 59 կգ քաշայինների կարգում: Մինչ այդ նա 9:0 հաշվով վստահ առավելության է հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն:

Ռոման Ամոյանը 2010-իԱԱ բրոնզե մեդալակիր է, Պեկինի ամառային օլիմպիական խաղերում մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում հաղթել է բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---