Պայթյուն Անկարայում. 34 զոհ, 100-ից ավելի վիրավորներ

Պայթյուն Անկարայում. 34 զոհ, 100-ից ավելի վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 34 մարդ, ևս 125-ը վիրավորվել է:

Ինչպես հայտնում է Guardian-ը` հղում անելով տեղական պարբերականներին, պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենա:

Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի բանվորական կուսակցությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitteri-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»:

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են դսրձել ուժայիններ, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---