1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ. ՀՀ հավաքականը 2-րդն է ըմբշամարտի ԵԱ-ում14 մարտի 2016 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Ռիգայում Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանն ու Կարապետ Չալյանը ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը եզրափակիչում 3:0 հաշվով առավելության է հասել սերբ մարզիկ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ: Կարապետ Չալյանը 75 կգ քաշային կարգում 4:1 հաշվով հաղթել է Ադրբեանը ներկայացնող Էլվին Մուրսալիևին: Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը արծաթե մեդալներ նվաճեցին: Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է Նիկիտա Մելնիկովին: Ռոման Ամոյանն 9-0 հաշվով պարտվեց ՌԴ մարզիկ Մինգիյան Սեմյոնովին 59 կգ քաշայինների կարգում: Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 2-րդ է Եվրոպայի առաջնությունում: Հավաքականը հավաքեց 42 միավոր: Առաջին տեղում 48 միավորով Ռուսաստանի հավաքականն է, իսկ եռյակի վերջում Ադրբեջանն է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |